Թուրքիայում մեծ արձագանք է գտել Մարդինի նահանգում փողոցի գծանշումների ժամանակ սատկած կատվին ներկելու դեպքը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մարդին նահանգում ճանապարհի գծանշումները թարմացնողները ներկել են նաեւ ճանապարհի եզրին սատկած կատվին։

Անցորդները, տեսնելով սատկած կատվին ներկած, բողոքել են նահանգապետարան։ Իսկ սոցկայքերում հայտնված լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել։