Մեքսիկան ԱՄՆ-ի կողմից ավտոմեքենաների ներկրման համար մաքսատուրքերի հնարավոր սահմանմանն արձագանքի տարբերակներ է պատրաստել: Այս մասին առեւտրային ճգնաժամը քննարկելու համար ԱՄՆ-ի այլ դաշնակիցների հետ հանդիպումից հետո հայտարարել է Մեքսիկայի էկոնոմիկայի նախարար Խուան Կառլոս Բեյքերը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ իրեն ոգեշնչում է այն, ինչը նա Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխումների հարցով «նախնական» բանակցություններ է կոչել՝ կոչ անելով հնարավորինս արագ սկսել գործընթացը: Նա նշել է, որ հունվարին Դավոսում նախարարական հանդիպումը դիտարկվել է որպես լավ ժամանակ՝ առաջընթացը գնահատելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսատուրքեր է սահմանել: Ի պատասխան՝ Մեքսիկան մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան մի շարք ապրանքների համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ներկրման տուրքեր սահմանել նաեւ ավտոմեքենաների եւ պահեստամասերի համար: