3D պրինտերով զենքի պատրաստումն անօրինական է, ամերիկյան վարչակազմն այս հարցը կքննարկի քաղաքացիներին պաշտպանելու համար: Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Հիդլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահը հավատարիմ է բոլոր ամերիկացիների անվտանգությանը եւ դա իր գլխավոր խնդիրն է համարում: Ներկայումս Միացյալ Նահանգներում անօրինական է ցանկացած տեսակի ամբողջությամբ պլաստմասից ատրճանակ ունենալը կամ պատրաստելը, այդ թվում է 3D պրինտերի միջոցով»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն ուսումնասիրում է հարցը՝ կապված երկրում պլաստիկե զենքի վաճառքի հետ, որը ստեղծվել է 3D պրինտերով, եւ այն արդեն քննարկել է Ամերիկյան հրաձգային ասոցիացիայի (NRA) հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի զինագործ, Defense Distributed ընկերության հիմնադիր Կոդի Ուիլսոնը ստեղծել էր առաջին ատրճանակը, որի հիմնական բաղադրամասերը կարելի է տպագրել 3D պրինտերով:



























