Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձեւում հուլիսի 31-ին տեղի է ունեցել հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարեցին բոլոր արգելագոտիները, խոցեցին 5 թիրախներից 4-ը եւ եզրագիծը հատեցին երկրորդը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռեւս պահպանում են առաջատարի դիրքը:
Դաշտային խոհանոց մրցաձեւում հայ խոհարարները կրակային վարժաձեւի եւ հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի եւ Ղազախստանի խոհարարների թիմերին:
Տանկային բիաթլոնում հայ զինծառայողները ելույթն ավարտել են՝ խմբում առաջին տեղը գրավելով





























