Ուգանդայի Հաղորդակցության հանձնաժողովը ինտերնետ ընկերություններից եւ փրովայդերներից պահանջել է սահմանափակել օգտատերերի հասանելիությունը տեղական եւ միջազգային պոռնոկայքերին, հայտնում է The Next Web-ը:
Հանձնաժողովի ղեկավար Գոդֆրի Մութաբազի խոսքով՝ արդեն հայտնաբերվել է 27 հանրաճանաչ պոռնոռեսուրս, որոնք մոտ ժամանակում Ուգանդայի տարածքում կարգելափակվեն: Հաղորդվում է, որ կարգադրությունն անտեսող փրովայդերներին դրամական տուգանք կսպասի:




























