Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Օգոստոսի 1-ին ժամը 21։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 QS 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպության հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, իսկ ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի։ Աբովյանի բժշկական կենտրոն տեղափոխված տուժածը, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.Օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։