ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկում է չինական ապրանքների համար մաքսատուրքը հասցնել 25%-ի, մինչդեռ Վաշինգտոնն ու Պեկինը երկխոսություն են ծավալում՝ որոշելու համար, արդյո՞ք հնարավոր է վերականգնել առեւտրային բանակցությունները: Այս մասին հայտարարել են Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, հաղորդում է Reuters-ը:

Նրանց խոսքով՝ Թրամփն ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերին հանձնարարել է դիտարկել ավելի բարձր սակագին սահմանելու հնարավորությունը, որպեսզի ինքը «ճիշտ գործիքներ ունենա՝ Չինաստանին ստիպելով փոխել գործողությունները»: