Հինգշաբթի Հնդկաստանի կառավարության հավանությունն է ստացել օրինագիծը, որով նախատեսվում է մահապատժի կամ ցմահ ազատազրկման հնարավորություն այն անձանց համար, ովքեր հանցակցել են ծովահենությանը, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին:
Օրինագիծն ուղղված է Հնդկաստանի ծովային բեռնափոխադրումների, ինչպես նաեւ հնդկական առեւտրային նավերի անձնակազմի անդամների անվտանգության մեծացմանը:
«Օրինագծի նպատակը այն անձանց քրեական հետապնդման համար իրավական հիմքերի ստեղծումն է, որոնք ծովահենության հետ կապված հանցագործությունների են մասնակցում: Օրինագծի համաձայն՝ ծովահենության ակտը կպատժվի մահվամբ կամ ցմահ ազատազրկմամբ»,- ասել է աղբյուրներից մեկը:
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ վերջին ամիսներին Հնդկական օվկիանոսում գրանցվել են առեւտրային նավերի վրա մի քանի հարձակումներ: Հնդկաստանի ներկայիս օորնսդրությունը ծովահենության համար նախատեսում է բանտարկություն, սակայն, ինչպես բազմիցս նշել են փորձագետները, այս խնդրի լուծումը պահանջում է գոյություն ունեցող իրավական նորմերի խստացում:
2017-ի վերջին մամուլը նաեւ հայտնել էր Հնդկական օվկիանոսում առանցքային ծովային ուղիներում երկրի ՌԾՈՒ-ի պարեկումը ուժեղացնելու մասին: Սա մասամբ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հնդկաստանի ՌԾՈՒ նավերը հաճախ ստիպված են օգնություն ցույց տալ ծովահենների հարձակումներին ենթարկված նավաստիներին:




























