ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարդիկ իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին ավելի վատ են վերաբերվում, քան գանգսթեր Ալ Կապոնեին: Նա այս մասին գրել է իր «Թվիթերում», փոխանցում է Gazeta-ն:

Թրամփը քաղաքացիներին կոչ է արել՝ «հետահայաց նայեք պատմությանը»:

«Ու՞մ են ավելի վատ վերաբերվել՝ հանցավոր խմբավորման լեգենդար ղեկավար, «հասարակության թիվ մեկ թշնամի» Կապոնեի՞ն, թե՞ քաղտեխնոլոգ եւ Ռեյգանի ու Դոուլի սիրելի Փոլ Մանաֆորթին, որը հիմա մենախցում է, չնայած ոչ մի բանում մեղավոր չի ճանաչվել»,- գրել է նա: