Գլոբալ Կրեդիտում հիփոթեքային վարկավորումն իրականացվում է 1% ավելի ցածր տոկոսադրույքով:

Այսուհետ հիփոթեքային վարկերը բնակարանի ձեռքբերման, վերանորոգման կամ կառուցապատման համար կտրամադրվեն տարեկան 10-13% տոկոսադրույքով, իսկ «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում բնակարանի ձեռքբերման համար՝ մայրաքաղաքում ՝ 8.5%, որից կսուբսիդավորվի 2%-ը, մարզերում՝ 9.5%, որից կսուբսիդավորվի 4%-ը եւ վարկավորումը կկատարվի համապատասխանաբար 6.5% եւ 5.5% տոկոսադրույքներով: