Տոկիոյի բժշկական համալսարանում մի քանի տարի շարունակ փոխել են կանանց ընդունելության թեստերի արդյունքները, որ ուսանողների քանակի որոշակի մակարդակ պահպանեն, հայտնում է Lenta–ն։
Թերթի տվյալներով՝ ուսումնական հաստատությունում թեստերի արդյունքները նվազեցնել սկսել են 2011 թվականից այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ ամեն տարի ավելի մեծ քանակությամբ կանայք են հաջողությամբ հաղթահարում թեստային առաջադրանքները։
Դրանից հետո համալսարանը սկսել է կանանց թիվը ընդունվող ուսանողների շարքում պահել 30 տոկոսի սահմաններում։ Պարբերականի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրը նշել է, որ դիպլոմ ստանալուց հետո հանուն ընտանիքի ավելի շատ կանայք են հեռանում իրենց մասնագիտության ոլորտից, ուստի ուսուցիչները նախընտրում են վերցնել տղամարդկանց։




























