Չորս տարի առաջ օգոստոսի 2-ին թշնամու դիվերսիոն հետախուզական խոշոր գրոհը կանխելու ընթացքում Մարտակերտում զոհված հետախուզական վաշտի հրամանատար, կապիտան Զորիկ Գեւորգյանի հիշատակին խաչքարեր են օծվել նրա ծննդավայր Վանաձորում: NEWS.am-ի հետ զրույցում Զորիկի քույրը՝ Անին պատմեց, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է օծել հետախույզի հիշատակին կանգնեցված խաչքարերը:
«3 խաչքարերն օծվեցին Զորիկի զինվորների եւ մարտակից ընկերների մասնակցությամբ, այնուհետեւ այցելել ենք մեր պապիկի տունը, որտեղ ապրել ենք ժամանակին: Այնտեղ էլ հուշատախտակի բացում տեղի ունեցավ՝ զինվորական նվագախմբի մասնակցությամբ»,- պատմեց Անին:
Անի Գեւորգյանը նշեց, որ դրանից հետո այցելել են եղբոր շիրմին. հարգանքի տուրք են մատուցել եւ հոգեհանգստյան կարգ կատարել:
«Հպարտ եմ, որ Զորիկին հիշում են, նրա ընկերներն ու զինվորները գալիս են եղբորս հիշատակը հարգելու, վառ են պահում իրենց հրամանատարի հիշատակը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Զորիկ Գեւորգյանը զոհվել է 2014 թվականին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական գործողության ժամանակ:
Զորիկ Գեւորգյանին հետմահու կապիտանի կոչում է շնորհվել: Նա մի շարք մեդալների է արժանացել. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)































