Վիեննայում ոստիկանական հովվաշներին որոշել են կոշիկ հագցնել անբնական շոգ եղանակի պատճառով։ Շիկացած ասֆալտից թաթերի այրվածքների դեպքեր են գրանցվել։ Դրա համար շներին  տվել են հատուկ կոշիկ, հայտնում է «Մոյա պլանետան»։ 

 Այդ կոշիկը մշակված է ծառայողական շների համար ու թույլ կտա պաշտպանել նրանց թաթերը հրդեհների ժամանակ կամ էլ գետնին ընկած սուր իրերից։ Բայց, իհարկե, կոշիկ հագցնելու կամ չհագցնելու հարցը որոշում է շան համար պատասխանատու ոստիկանը։