ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Էրիկը հայտարարել է, որ իրեն, ինչպես նաեւ պետության ղեկավարի ընտանիքի մյուս անդամներին հասցեագրված սպառնալիքներ է ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինձ սպառնացել են, մեր ամբողջ ընտանիքին սպառնացել են: Մեր բոլորի տներում սպիտակ փոշի է հայտնվել»,- ասել է նա Fox News-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով իր ընտանիքի հասցեին սպառնալիքների մասին հաղորդավարի հարցին: Նա «լիակատար անհեթեթություն» եւ «երեսպաշտություն» է անվանել լրատվամիջոցների հրապարակումները, որոնք առնչվում են հոր գործունեությանը եւ նախագահի ազգականների գործողություններին:

ԱՄՆ նախագահը մի շարք լրատվամիջոցների հետ թշնամական հարաբերությունների մեջ է՝ նրանց անվանելով «ժողովրդի թշնամիներ» եւ «ֆեյք նորություններ»: Ի պատասխան՝ լրատվամիջոցները քննադատում են Թրամփին  եւ մշտապես հրապարակում Սպիտակ տանից արտահոսող վարկաբեկիչ տեղեկություններ: