Անցած տարվա համեմատ Հայաստանում ձմերուկի գները եռակի աճել են։ Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով՝ անցած տարի միայն պաշտոնական տվյալներով 70 հազար գլխով, իսկ իրականում՝ 90 հազարով անասունների գլխաքանակի կրճատման պատճառով մսի գինն աճել է գրեթե 10 տոկոսով։ Ընդ որում՝ գլխաքանակի վերականգնման համար պահանջվում է առնվազն 5 տարի։
«Լոլիկը թանկացել է 30 տոկոսով, կարտոֆիլը նույնպես մի քիչ թանկացել է»,- հավելել է Բերբերյանը։ Տվյալ ցուցանիշների վրա, ՀԿ ղեկավարի գնահատականով, մեծ ազդեցություն են ունեցել երաշտն ու Սեւանա լճի պաշարների հետ կապված խնդիրները, որտեղից առանց այդ էլ չափից մեծ քանակությամբ ջուր են բաց թողել։
Հրաչ Բերբերյանը շեշտեց, որ երկրի գործող իշխանությունները շարունակում է նախորդ իշխանությունների քաղաքականությունը՝ գյուղատնտեսության ու մյուս ոլորտներում ցուցանիշների միտումնավոր բարձր ներկայացնելու առումով։ «Նրանք էլ են նախորդ իշխանությունների նման աշխատում։ Ամեն ինչ հին սխեմայով է շարունակվում»,- ամփոփեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահy։





























