Քեմբրիջի եւ Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները մշակել են ջրի իզոտոպների չափման մեթոդ, որն օգնել է բացահայտել մայաների քաղաքակրթության քաղաքական եւ տնտեսական փլուզման գաղտնիքը, գրում է RG–ն։
Գիտնականները հավաքել են Յուկատան թերակղզու Չիչանկանաբ լճի տեղումնային նստվածքների նմուշները։ Դրանք թվագրվում են մ.թ.ա. 800-1000 թվականները։
Պարզվել է, որ հետազոտվող ժամանակահատվածում տեղումների քանակը տարեկան կազմել է միջին տարեկան ցուցանիշից քիչ 41-54 տոկոսով, ընդ որում՝ երաշտի բարձրակետին այդ ցուցանիշը հասել է 70 տոկոսի։ Խոնավության մակարդակը 2-7 տոկոսով քիչ է եղել, քան մեր օրերում։
Սա հաստատում է այն վարկածը, որ կլիմայական փոփոխությունները բերել են բարձր զարգացած մայա քաղաքակրթության անկման։




























