Ոստիկանությունը չի կարողացել պարզել Սթիվեն Փադոկի դրդապատճառը, որն ացյալ տարի Լաս Վեգասում սպանել էր 58, վիրավորել՝ մոտ 100 մարդու: Այս մասին հաղորդել է շերիֆ Կլարկ Ջո Լոմբարդոն՝ ամփոփելով հետաքննության արդյունքները, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով, Փադոկը հոգեկան խնդիրների նշաններով «աննկատ մարդ էր»: Նա խաղացող էր, որը հրաձգությունից մեկ տարի առաջ բարձր տոկոսադրույքներ էր դնում եւ մոտ 1 մլն դոլար էր ծախսել: Լոմբարդոն խոստովանել է, որ քննությունն այդպես էլ չի կարողացել պատասխանել հարցին, թե ինչու է Փադոկը մարդկանց վրա կրակել:
Փադոկը, որը կրակել էր Լաս Վեգասի բուլվարով, որտեղ երաժշտական փառատոն էր անցկացվում, Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկից, միակ հրաձիգն էր:
«Այսօր դեռ անհավակաան է փորձել հասկանալ բռնության այդ անիմաստ գործողությունը», - ասել է նա:
Փադոկի եղբայրներից մեկը՝ Բրյուս Փադոկը, քննիչներին պատմել է որ նա ավելի քան 10 տարի չէր խոսում եղբոր հետ, բայց կարծում էր, որ նա հոգեկան հիվանդությամբ էր տառապում եւ պարանոիկ էր: Նա նաեւ ասել էր, որ չի հավատում, որ իր եղբայրը դաժան մարդ էր եւ թմրանյութեր եւ ալկոհոլ է չարաշահել:
2015-ի սեպտեմբերին Փադոկի հաշիվներում 2.1 մլն դոլար կար: 2017-ի սեպտեմբերին գումարը դարձել էր 530 հազար դոլար:
Քննիչների տվյալներով, ավելի քան 600 հազար դոլար վճարվել է կազինոյին, ավելի քան 170 հազար՝ վարկային կազմակերպություններին: Բացի այդ, գրեթե 95,000 դոլար ծախսվել է զենքի գնման համար:





























