Հանրապետության տարածքում, օգոստոսի 5-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 6-ին հյուսիսային շրջաններում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է, 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +28+30,
Գեղարքունիքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +22+26,
Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +26+31,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +31+33,
Արարատում՝ գիշերը`+19+21, ցերեկը` +32+34,
Արմավիրում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +18+23, ցերեկը` +31+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,
Արցախում՝ գիշերը` +17+20, ցերեկը՝ +28+32:





























