Հայաստանի կույրերի միավորում հասարակական կազմակերպության անդամներն այսօր՝ օգոստոսի 6-ին, շարունակում են իրենց բողոքի ակցիան:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կազմակերպության անդամները պահանջում են նոր ընտրություններ անցկացնել: Երեւանի Աբովյան փողոցից ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի ՀԿՄ վարչության գրասենյակ։
Հիշեցնենք, որ ՀԿՄ 91-ամյա նախագահ Աբել Հակոբյանը, որն արդեն 32 տարի անընդմեջ ՀԿՄ նախագահի պաշտոնում էր, հրաժարական է տվել:




























