Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 29-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած 27-ամյա Խաչիկ Մկրտչյանը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 29-ին ժամը 19.00-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խորենացու փողոցում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ բախվել բենզալցակայանի ծածկի երկաթե հենակին. 27-ամյա վարորդը եւ 18-ամյա ու 16-ամյա ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Օգոստոսի 4-ին ժամը 20.00-ին վարորդը` 27-ամյա Խաչիկ Մկրտչյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Քննությունը շարունակվում է: