51-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 51-ամյա Մարտիկ Խ.-ն: Նա 2014թ. սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:




























