Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը երեքշաբթի օրը հանդես է եկել ազգին ուղղված հրաժեշտի ուղերձով եւ հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երեքշաբթի նախագի պաշտոնը կզբաղեցնի ընտրություններում հաղթած Իվան Դուկեն: Սանտոսը Կոլումբիան ղեկավարում էր ընդհանուր առմամբ 8 տարի:
«Ես հեռանում եմ քաղաքականությունից, սակայն կշարունակեմ աշխատել այլ ոլորտներում՝ զոհերի եւ խաղաղության համար: Ես հեռանում եմ առանց թշնամանքի... Փառք Աստծո, իմ սրտում չկա ո՛չ ատելություն, ո՛չ թշնամանք»,- հայտարարեց Սանտոսը:
Նա նաեւ հաջողություն մաղթեց իր իրավահաջորդ Դուկեին եւ խոստացավ կատարել իր խոստումը՝ «չխանգարել» պետության նոր ղեկավարին:





























