Սնուցող էլեկտրաենթակայանի հոսանքազրկման պատճառով այսօր՝ օգոստոսի 7-ին դադարեցվել է Արարատի մարզի՝ Գետափնյա և Նորաբաց գյուղերի ջրամատակարարումը:
Վեոլիա Ջուր ընկերությունից տեղեկացնում են, որ ջրանջատումը կլինի ժամը 12։00-ից մինչեւ 20։00-ն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























