Վրաերթից օրեր անց տարեց տղամարդը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին ժամը 08.50-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 83-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Օգոստոսի 6-ին 83-ամյա Արշավիր Սիմոնյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։