Դասալքության մեղադրանքով 3 տարի հետախուզման մեջ գտնվող 24-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ «Կանեփ-կակաչ-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օգոստոսի 6-ին ժամը 22.25-ին Երեւանի Պ. Սեւակի փողոցի թիվ 40 շենքի մոտից բերման են ենթարկել 24-ամյա Վանուշ Ս.-ին: Նա 2015թ. սեպտեմբերի 6-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:




























