ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի անձնագրային բաժանմունքում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Կանեփ-կակաչ-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման կազմակերպման եւ իրականացման շրջանակում օգոստոսի 6-ին ժամը 22.30-ին Բագրատաշենի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 47-ամյա Մանվել Գ.-ն։ Նա 2017թ. ապրիլի 5-ից ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի Ակսայսկի շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողություն) 2-րդ մասի հատկանիշներով: