Մեքսիկայի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որն իր պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 1-ին, երեքշաբթի երկրի հյուսիս՝ Սյուդադ Խուարես քաղաք է մեկնել Viva Aerobus լոուքոսթերի չվերթով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Շնորհակալություն Լոպես Օբրադորին մեզ հետ ճանապարհորդելու համար։ Մենք կարող ենք թռչել ցածր գներով»,–փոխադրողը օգտագործել է ապագա նախագահի թռիչքը գովազդային նպատականերով եւ հրապարակել է  սրահում անձնակազմի հետ նրա լուսանկարը։

Ուղեւորները եւս անմասն չեն մնացել եւ սոցիալական ցանցում հրապարակել են անձնակազմի կողմից ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Օբրադորին ուղղված շնորհավորանքների տեսանյութ, որտեղ երեւում է, որ ապագա նախագահը նստած է ինքնաթիռի պոչի մոտ էկոնոմ դասի սրահում։

Ավելի վաղ Օբրադորը հայտնել էր, որ չի օգտվի հատուկ ինքնաթիռներից։