Վենեսուելայում ընդդիմադիր քաղաքական գործիչ Խուլիո Բորխեսը, ում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է իր դեմ մահափորձին մասնակցության մեջ, ի պատասխան մեղադրանքների՝ տեղի ունեցողը ֆարս է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նիկոլաս Մադուրո, ո՛չ երկիրը, ո՛չ աշխարհը չի հավատում մահափորձի այդ ֆարսին, մենք բոլորս գիտենք՝ դա մոնտաժ է, որպեսզի հետապնդվեն եւ դատապարտվեն նրանք, ովքեր քո բռնակալության ընդդիմախոսն են: Դու սահմանադրությունը թաղել ես»,- Twitter-ի իր էջում գրել է Բորխեսը:
Ընդդիմադրի կարծիքով՝ հենց Մադուրոն է երկրի բոլոր աղետների պատճառը: «Դու մեղավոր ես այն ճանապարհի համար, որով մենք ընթանում ենք, ուրիշ մեղավորների մի փնտրիր… Դու ինձ մեղադրեցիր տնտեսական պատերազմի, կանխիկ փողի ճգնաժամի, հիպերինֆլյացիայի, պակասուրդի մեջ… Իսկ հիմա մահափորձի՞ մեջ ես մեղադրում: Ոչ ոքի մի խաբիր: Երկրի ողբերգության միակ մեղավորը դու ես»,- շեշտել է Բորխեսը:
Նա իշխանություններին մեղադրել է խորհրդարանի պատգամավորներից մեկի՝ Խուան Ռեկեսենսի առեւանգման մեջ, ում Մադուրոն ավելի վաղ մեղավոր էր հաամարել մահափորձի մեջ: «Մենք ամբողջ աշխարհին հայտնում ենք պատգամավոր Խուան Ռեկեսենսի դեմ կամայականության մասին, որի դեպքում խախտվել է խորհրդարանականի անձեռնմխելիությունը, եւ նրան կալանավորել են Նիկոլաս Մադուրոյի հրամանով: Բռնապետությունը ենթադրյալ մահափորձի մոնտաժն օգտագործում է ընդդիմությանը դատապարտելու համարը»,- եզրափակել է Բորխեսը





























