Երեւանի կենտրոնում նախօրեին 2 կին է վրաերթի ենթարկվել:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին ժամը 14.00-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արամի եւ Սարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 69-ամյա եւ 41-ամյա երկու կանանց: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։