Զիմբաբվեի ընդդիմությունը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները դատարանում բողոքարկելու մասին իր մտադրությունը. ընտրություններում հաղթել էր Էմերսոն Մնանգագվան: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով «Հանուն ժողովրդավարական փոփոխությունների շարժում» կուսակցության փաստաբանին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները կբողոքարկվեն»,- գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը: Սահմանադրական դատարան հայցի ներկայացման ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ:
Ըստ փաստաբանի՝ ընդդիմությունն ունի բոլոր անհրաժեշտ վկայությունները, որոնք Զիմբաբվեի քաղաքացիների մոտ կասկածներ չեն թողնի առ այն, որ ընտրությունները կեղծվել են:
Ըստ օգոստոսի 3-ին հրապարակված արդյունքների՝ հաղթանակ էր տարել Էմերսոն Մնանգագվան, որն իշխանության էր եկել 1980 թվականից ի վեր երկիրը ղեկավարած Ռոբերտ Մուգաբեի պաշտոնանկությունից հետո:





























