2019 թվականին Ճապոնիան մտադիր է Հայաստանին եւս 40 հրշեջ մեքենա փոխանցել։ Այս մասին օգոստոսի 22-ին՝ պաշտոնավարման 100 օրվա նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
Սա «ծագող արեւի երկրի» կողմից Հայաստանին տրմադրված տեխնիկայի առաջին խմբաքանակը չէ։
2016 թվականին Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհային աջակցության շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանն էր տրամադրել գործողությունների կառավարման «Միթսուբիշի» մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք պատրաստվել էին հատուկ պատվերով, ներքին հարդարման աշխատանքները կատարվել էին ջերմակայուն եւ անջրանցիկ նյութերով: Շարժական կառավարման կետերն ապահովված են դեպքի վայրում փրկարարական գործողությունների կազմակերպման եւ հանգստի համար անհրաժեշտ պայմաններով ու պարագաներով` լուսարձակներ, բարձրախոսներ, աշխատանքային սեղան եւ աթոռներ, մահճակալներ, օդափոխիչ սարք, տաք/սառը ջրով ցնցուղ, սանհանգույց եւ այլն: Ավտոմեքենաներն ու դրանց մեջ տեղադրված էլեկտրական հոսանք մատակարարող գեներատորներն աշխատում են դիզելային վառելանյութով:
2010 թ.-ին եւս Ճապոնիայի կառավարության կողմից 28 հրշեջփրկարարական մեքենա է հատկացվել ՀՀ ԱԻ նախարարությանը:





























