Կրետե կղզու Իերապետրա շրջանքում Լասիթի հնագետները չթալանված գերեզմանոց են հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հունաստանի մշակույթի նախարարությունը: Գերեզմանոցը պատահաբար հայտնաբերել է տեղի բնակիչներից մեկը. նա Կենտրի Իերապետրա գյուղից քիչ հեռու 1.20 մետր տրամագծով եւ 2.5 մ-ից ավելի խորությամբ փոս է նկատել եւ հայտնել է հնությունների վարչություն:

Պեղումների ժամանակ խցային գերեզմանոց է հայտնաբերվել: Մուտքը դեպի գերեզմանն ուղղահայաց էր կառուցվել եւ փակվել էր կավի շերտով:

 


Գերեզմանի ներքին մասը բաժանված էր երեք մասի: Հարավայինում կափարիչով սարկոֆագն էր, ներսում ՝ հասուն տարիքի մարդու լավ մապանված դի: Սարկոֆագի առջեւ 14 սափոր, սափորանման  խառնարան եւ գավաթ էր հայտնաբերվել: Հյուսիսային հատվածում հասուն մարդու կմախքով սարկոֆագ էր եւ 6 ոչ մեծ սափոր: Բոլոր տարաները լավ են պահպանվել, հայնտում է նախարարությունը;


Ըստ խեցեղենի նախնական գնահատականների՝ գերեզմանոցը կարող է պատկանել ուշ Մինոյական ժամանակաշրջանին՝ մ.թ.ա. 1400-ից մինչեւ 1200 թվականներ: Ենթադրություններ կային, որ մոտակայքում եւս մեկ գերեզման կա, սակայն դա չի հաստատվել: