Իսպանիացի բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի (1892-1975թթ.) ընտանիքը հոգ կտանի նրա աճյունի մասին Մադրիդի մոտակայքում գտնվող Զոհվածների հովտի հուշահամալիրից դուրս բերվելուց հետո: Շաբաթ օրը La Razon թերթին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքական գործչի թոռներից մեկը՝ Ֆրանսիսկո Ֆրանկոն:
Պատասխանելով հարցին, թե ինչ են պատրաստվում անել հարազատները բռնապետի աճյունի հետ շիրիմից դուրս բերվելուց հետո, Ֆրանկոյի ընտանիքի անդամը հավաստիացրել է. «Մենք մի քանի տարբերակ ունենք»: «Իհարկե, մենք հոգ կտանենք պապիկի աճյունի մասին, մենք նրան չենք թողնի կառավարության ձեռքերում»,- վստահեցրել է Ֆրանկոյի թոռը: Նա նաեւ քննադատել է Մադրիդի՝ բռնապետի աճյունը դուրս բերելու մասին որոշումը՝ կարծիք հայտնելով, որ դրանում հրատապության խնդիր չկա:





























