Airbus А-320 օդանավի անձնակազմը չի կարողացել վայրէջք կատարել Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում վատ եղանակի պատճառով, փոխարենը սխալմամբ վայրէջք է կատարել Ուլան Ուդեի կառուցվող թռիչքուղում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Օդանավակայանի աղբյուրը հայտնել է, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ի օդանավը օդ էր բարձրացել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից:

«Անձնակազմը դիսպետչերներին ասել է, որ վատ եղանակային պայմանների պատճառով  չի կարող վբայրէջք կատարել Իրկուտսկում եւ խնդրել է պահեստային օդանավակայան տրամադրել: Դիսպետչերները առաջարկել են վայրէջք կատարել Ուլան Ուդեում»,-ասել է նա:

Սակայն անհասկանալի պատճառներով անձնակազմը շփոթել է գործող թռիչքուղին կառուցվողի հետ:

«Օդանավը թռիչքներից հանվել է եւ զննում եւ փորձաքննություն է անցնցում»,-ասել է աղբյուրը՝ հավելելով. «Սակայն արտաքնապես վնասվածքներից հնարավոր է եղել խուսափել»: