Չինաստանի խոշորագույն տաքսի ծառայության՝ Didi-ի մեկ այլ վարորդ կասկածվում է 20-ամյա ուղեւորուհուն սպանելու եւ բռնաբարելու մեջ, մի քանի ամիս անց մեկ այլ վարորդի կողմից նման սպանություն կատարելու դեպքից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տեղական ոստիկանության տվյալներով, սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ Յուեցին քաղաքում: Մոտ 14:00-ին Չժաո ազգանունով 20-ամյա աղջիկը օգտվել է Didi օնլայն տաքսի ծառայության մեքենայից: Որոշ ժամանակ անց վախեցած աղջիկն ընկերուհուն հաղորդագրություն է ուղարկել՝ գրելով, որ վարորդը երթեւեկում է լեռնային ամայի ճանապարհով, որտեղ ոչ մի մեքենա չկա: 5 րոպե անց նա ուղարկել է «փրկեք» հաղորդագրությունը:
Աղջկա ծնողները եւ ընկերները դիմել ոստիանմություն: Արեւածագին ոստիականությունը ձերբակալել է 27-ամյա կասկածյալին, ով ցույց է տվել հանցագործության կատարման վայրը եւ խոստովանել մեղքը:





























