ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել սենատոր Ջոն Մաքքեյնի ընտանիքին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Իմ խորին ցավակցությունն ու հարգանքն եմ հայտնում Ջոն Մաքքեյնի ընտանիքին։ Ցավակցում եւ աղոթում ենք ձեզ համար»,-գրել է նա իր թվիթերյան էջում:

81 տարեկանում մահացած սենատորը կհուղարկավորվի Անապոլիս քաղաքում (Մերիլենդ նահանգ)։