Atlantico դեսանտային ուղղաթիռակիրը, որը Բրազիլիան ձեռք է բերել Մեծ Բրիտանիայից, ժամանել է երկրի ամենախոշոր ռազմածովային նավատորմի բազան Ռիո դե Ժանեյրոյում, հայտնում է Estado de Sao Paolo թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բրազիլիան բրիտանական ուղղաթիռակրի ձեռքբերման համաձայնագիրը կնքել է փետրվարին։ Գործարքը 350 մլն ռեալ (87,5 մլն դոլար) է արժեցել։
Բրազիլիա հասնելուց հետո այս նավը դարձել է խոշորագույնը երկրի նավատորմի կազմում։ Ուղղաթիռակրի երկարությունը կազմում է 203,43 մետր, իսկ ջրատարողությունը՝ 21,578 հազար տոննա։ Դրանում անձնակազմից զատ կարող է միաժամանակ գտնվել 800 զինվորական եւ 12 ուղղաթիռ։





























