Երեւանում, օգոստոսի 30-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 36-ամյա Գեւորգ Պ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 13:00-ից մինչեւ 17:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի մուտքի դուռը, ներս մտել բնակարան եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա եւ արծաթյա զարդեր:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, գողացած գումարն ու ոսկե, արծաթյա զարդերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 5 մլն դրամ: Տուժածը աշխատում է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» վանական համալիրի ծիսական զգեստներ ձեւավորող:





























