Աշխարհում երջանկության ինդեքսը վերջին տասը տարվա ընթացքում ամենացածր մակարդակում է: Ամենադժբախտ մայրցամաքներից մեկը Աֆրիկան է, գրում է ՌԲԿ-ն:
2017 թվականին աշխարհում երջանկության մակարդակը վերջին տասնամյակի ընթացքում ամենացածր մակարդակում է եղել: Սթրես եւ անհանգստության զգացող մարդկանց թիվը անընդհատ աճում է:
Հետազոտողներն առավել դժբախտ երկիր են անվանել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, որտեղ ներքին դիմակայությունների եւ ոչնչացման արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ թողել են իրենց տները:
Երկրորդ տեղում Իրաքն է` 59 տոկոս ցուցանիշով: Ցուցակում ներառված է նաեւ Հարավային Սուդանը (55 տոկոս), Եգիպտոսը (47 տոկոս) եւ Իրանը (45 տոկոս):
Ամենաերջանիկ երկրների վարկանիշի եռյակում ընդգրկվել են Պարագվայը (բնակչության 85 տոկոսը), Կոլումբիան եւ Սալվադորը (82 տոկոս):




























