Հանքապարի կտորի վրա կարմրահողով արված գծերը, որոնք հիշեցնում են հեշթեգի գծեր, աշխարհի ամենահին նկարն է, հաղորդում է Nature-ը: Դրանք նկարել են մոտ 73 հազար տարիմ առաջ ՀԱՀ-ի Բլոմբոս քարանձավում: Հետազոտողների կարծիքով ժամանակակից մարդիկ մտադրված էին գծեր նկարում եւ դրանք ավելի մեծ եւ բարդ նկարի մաս էին կազմում:
Բլոմբոս քարանձավը գտնվում է Հարավային Աֆրիկայի հարավային ափին՝ Քեյփթաունից մոտ 300 կմ արեւելք: Այն հայտնի է դարձել այն բանից հետո, երբ դրանում հայտնաբերվել են միջին պալեոլիթի դարաշրջանի արտեֆակտներ, որոնք մոտավորապես 100-70 հազար տարի առաջ ստեղծվել են ժամանակակից մարդկանց կողմից:
Ավելի վաղ համարվում էր, որ ժամանակակից մարդիկ սկսել են ավելի ուշ նկարել՝ մոտ 42 հազար տարի առաջ: Այս ժամանակի ժայռապատկերները հայտնաբերվել են Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Մարոս քաղաքի մոտ գտնվող քարանձավներում: Նախորդ հնագույն նկարները, որոնք հավանաբար ստեղծվել էին նեանդերթալցիների կողմից, հայտնաբերվել են Իսպանիայում գտնվող քարանձավներում: Դրանք մոտ 66 հազար տարի առաջ են ստեղծվել:




























