Դիզայներ Ֆրանսուա դե Գոլը ստեղծել է շամպայնի շիշ, որը թույլ է տալիս անկշռության մեջ ըմպելիքը լցնել։ Ենթադրվում է, որ հայտնագործությունը կհետաքրքրի տիեզերական զբոսաշրջիկներին, ովքեր հաջորդ տարի պատրաստվում են տիեզերք ուղևորվել՝ գրում է AFP-ն։
Շիշը երկու բաժին ունի․ առաջինում ըմպելիքն է, իսկ երկրորդում՝ փական, որը ճնշման ազդեցությամբ դուրս է մղում փոքր չափաբաժիններով հեղուկը՝ փրփուրի տեսքով։
Շամպայնի հոսքը կարելի է կանգնեցնել շշի բերանին գտնվող օղակը քաշելու միջոցով։
«Այն զգացողությունը, թե ինչպես է ձեր բերանում փրփուրը վերածվում շամպայնի, հնարավոր չէ զգալ երկրի վրա։ Ըմպելիքը տարածվում է բերանի խոռոչում»,-նկարագրում է Գոլը։




























