Գիտնականները պնդում են, որ մարդիկ, որոնք կանոնավոր ծովամթերք են օգտագործում, ավելի հաճախ են սեռական հարաբերություններ ունենում, փոխանցում է Planet-today-ը։
Հետաքրքիր կապն ուսումնասիրել են ԱՄՆ-ից գիտնականները, որոնք բախվել են սրան սնունդի հետ կապված պտղաբերությանը նվիրված գիտաշխատանքների ժամանակ կուտակված տվյալների վերլուծության ժամանակ։
«Մենք վերլուծել ենք վիճակագրական տվյալները, որոնք ստացվել են նախագծից, որի շրջանակներում հետեւել ենք երեխաներ ունենալ ցանկացող ամուսնական զույգերին։ Պարզվել է, որ, մասնավորապես, ամուսինները, որոնք ծովամթերք են օգտագործել շաբաթական 2 կամ ավելի անգամներ,ավելի քիչ դժվարություններ են ունեցել բեղմնավորման փորձի ժամանակ։ Սակայն ամենահետաքրքիրը՝ մենք զարմանքով նկատեցինք, որ կանոնավոր ծովամթերքի օգտագործումը նպաստում է ավելի ակտիվ սեռական կյանքին»,-պատմում են հետազոտության հեղինակները։
Երեւույթի բացատրությունը բավականին պարզ է՝ ցինկը, որն առկա է, օրինակ, ոստրեներում կամ կակղամորթներում, բնական աֆրոդիզիակ է համարվում, այսինքն՝ ծովամթերքը կարող է բարձրացնել լիբիդոն։




























