Սենտ էնդրյուս համալսարանի գիտնականները պարզել են, որ 1-2 տարեկան երեխաներն օգտագործում են 52 ժեստ, որոնց 95 տոկոսը օգտագործում են շիմպանզները եւ գորիլաները։ Աշխատանքը հրապարակվել է Animal Cognition գիտական ամսագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հետազոտողները զբաղվում են բարձրակարգ պրիմատների հաղորդակցության ուսումնասիրմամբ ավելի քան 20 տարի։ Առաջին անգամ նրանք դրա հետ մեկտեղ ուշադրություն են դարձրել փոքրիկ երեխաների ոչ վերբալ շփման ուսումնասիրմանը եւ զարմանքով արձանագրել են շատ նմանություններ։

Պարզվել է, որ գիտնականների առանձնացրած 52 ժեստերից շիմպանզերն օգտագործում են 46-ը (89 %), իսկ գորիլաները՝ 50-ը (96%)։

Օրինակ, ե՛ւ շիմպազեների ձագերը, ե՛ւ երեխաները տարբեր հաղորդագրություններ փոխանցելու համար ծափ են տալիս, գետնին խփում, գլուխը շարժում եւ այլն։