Նյու Յորքում ծնվածները, ովքեր չեն նույնականացնում իրենց կանանց կամ տղամարդկանց հետ, ծննդյան վկայականներում սեռը փոխելու եւ «X» գրելու հնարավորություն կստանան՝ տեղեկացնում է USA.one-ն։ Օրենքի համապատասխան նախագիծն ընդունվել է քաղաքային խորհրդի նիստում՝ ձայների մեծամասնությամբ։

Ինչպես նաեւ, ծնողները կարող են իրենց նորածին երեխաների համար ընտրել «X» սեռը՝ մինչեւ երեխան մեծանա եւ ինքը կողմնորոշվի, թե որ սեռին է պատկանում։

Նման օրենքներ արդեն գործում են Կալիֆոռնիայում, Օրեգոնայում, Մոնտանայում։ Նյու Յորքում մինչեւ 2014թ սեռը կարելի էր փոխել միայն վիրահատական միջամտությունից հետո։ 2014թ-ից՝ ծննդականում սեռը փոխում էին բժշկի գրավոր տեղեկանքի հիման վրա։

Եթե քաղաքապետը ստորագրի, նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2019թ հունվարի 1-ից։