Հնդկաստանից կաթոլիկ եպիսկոպոսը, որին մեղադրում են 2 տարի շարունակ միանձնուհուն բազմիցս բռնաբարելու մեջ, ոստիկանություն է կանչվել հարցաքննության, հայտնում է Indian Express–ը։ Նշվում է, որ Գերագույն դատարանի շենքի մոտ բողոքի ցույց է ընթանում՝ ի պաշտպանություն տուժողի՝ պահանջելով արդար դատաքննություն։
Դժգոհության ֆոնին այն պատճառով, որ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում եպիսկոպոսի դեմ, ոստիկանությունը հարցաքննության է կանչել մեղադրյալ Ֆրանկո Մուլաքալին, որը գլխավորում է հյուսիսային Փենջաբ նահանգի Ջալանդհարայի թեմը։
Նշվում է, որ 43-ամյա միանձնուհին մեղադրում է կաթոլիկ եպիսկոպոսին իրեն մինչեւ 13 անգամ բռնաբարելու մեջ սկսած 2014 թվականի մայիսից։
Մեղադրյալն իր հերթին դատապարտել է միանձնուհուն՝ հավելելով, որ նա այդպիսով ցանկանում է վրեժ լուծել եպիսկոպոսից կարգուկանոնի կոչերի համար։
Վատիկանը հրաժարվել է մեկնաբանել այդ գործը։




























