Փախուստից հետո առաջին օրվա ընթացքում ոստիկանները եւ զինվորականները 41-ից 10-ին բռնել են բանտից մոտ 200 կմ հեռավորությամբ գտնվող մի քանի գյուղերում…
Կիրակի Մյանմարի Կարեն նահանգի Փհա Ան բանտից փախուստ են իրականացրել ավելի քան 40 բանտարկյալներ, այդ թվում՝ 29 դատապարտյալ եւ 12 քննության ենթակա անձ, հայտնում է «Մյանմար Ալինգ» պարբերականը:
Պարբերականը հայտնում է նաեւ, որ փախուստից հետո առաջին օրվա ընթացքում ոստիկանները եւ զինվորականները 41-ից 10-ին բռնել են բանտից մոտ 200 կմ հեռավորությամբ գտնվող մի քանի գյուղերում:
Կիրակի առավոտյան բանտարկյալները գրավել են բանտից աղբը տեղափոխող բեռնատարը, հարվածել դարպասին եւ հեռացել: Ավելի ուշ լքված բեռնատարը հայտնաբերվել է բանտից 200 կմ հեռավորությամբ սահմանի ուղղությամբ. Մյանմարի Կարեն նահանգը սահմանակից է Թաիլանդին:
Երկուշաբթի AFP գործակալությունը, վկայակոչելով բանտի վարչակազմին, հայտնել է, որ փախած բանտարկյալները կարող էին ուղեւորվել Թաիլանդ, որ անհետանային մյանմարյան փախստականների ճամբարներից մեկում, որոնք տեղակայված են հարեւան պետության սահմանամերձ շրջաններում:
Թաիլանդի իշխանություններն այս տեղեկությունը առայժմ չեն մեկնաբանել:




























