Գիտնականները զգուշացրել են կլիմայական աղետի անխուսափելիության մասին` կապված ածխաթթու գազի էմիսիոն բյուջեի անկմամբ մինչեւ զրոյական մակարդակ, գրում է  Gazeta–ն՝ վկայակոչելով Nature Geoscience–ը։

Էմիսիոն բյուջեն արտանետումների առավելագույն թույլատրելի քանակն է որոշակի ժամանակաշրջանում, որը թույլ է տալիս չբարձրացնել գլոբալ տաքացման մակարդակը։

Համաձայն հետազոտության արդյունքների՝ ածխաթթու գազի արտանետումների տվյալ մակարդակի պահպանման դեպքում էմիսիոն բյուջեին կարող է սպառվել մոտ 6 տարի անց։