Ամերիկյան Alphabet Inc. հոլդինգը, որին է պատկանում Google–ը, գլխավորում է աշխարհի լավագույն գործատուների վարկանիշային ցուցակը։ Համապատասխան ցուցակը կազմել է Forbes ամսագիրը։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Microsoft կորպորացիան, իսկ եռյակը փակում է Apple ընկերությունը։ Լավագույն հնգյակում են գտնվում նաեւ Walt Disney եւ Amazon ընկերությունները։
Ամսագրի կողմից ներկայացված վարկանիշային ցուցակում ընկերությունների մեծ մասը ԱՄՆ–ից են, թոփ-500 գործատուների շարքում միայն 5-ն են Ռուսաստանից։



























