ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում Ջերոմ Փաուելի ընտրության ճիշտ լինելու հարցում, քանի որ տնտեսագետը «սիրում է տոկոսադրույքները բարձրացնել», հայտնում է The Wall Street Journal-ը: 

«Ամեն անգամ, երբ մենք որեւէ մեծ բան ենք անում, նա տոկոսադրույքները բարձրացնում է»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Փաուելը, կարծես, «տոկոսադրույքներն ուրախությամբ է բարձրացնում»: Նրա խոսքով՝ «դեռեւս վաղ է ասել, բայց հնարավոր է» ինքն ափսոսում է Փաուլեին ԴՊՀ ղեկավարի պաշտոնում առաջադրելու համար:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերի 26-ին 2018 թվականին երրորդ անգամ բազային տոկոսադրույքը բարձրացրել էր 0,25 տոկոսային կետով՝ տարեկան մինչեւ 2-2,25 տոկոս: Թրամփը դժգոհություն էր հայտնել ԴՊՀ որոշումից: