Ստամբուլի եվրոպական հատվածի արեւմուտքում՝ Էսենյուրտ շրջանում, փայտե ընդկալների արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Milliyet թերթին:

Ըստ տեղեկությունների, կրակը տարածվել է հարեւան գործարանների վրա: Դեպքի վայր են ուղարկվել մարտական հաշվարկներ:

Պատահարի հանգամանքները պարզվում են: Ավերվածությունների եւ տուժողների մասին տեղեկություններ չկան: